Engineering 1

Engineering 1 դասընթացը նախատեսված է 14-18 տարեկան պատանիների համար։



Ինժեներություն 1 դասընթացը ներառում է երեք ուղղություն՝ ծրագրավորում Python-ով, էլեկտրոնիկայի հիմունքներ և ռոբոտաշինություն: Այս դասընթացը նախատեսված է վեց ամսվա համար՝ շաբաթական 4 ժամ, օրական
2 ժամ տևողությամբ դասերով։



Ծրագրավորում Python-ով

Ուսանողները կսովորեն Python ծրագրավորման լեզվի հիմունքները: Աշխատելով տարբեր հետաքրքիր նախագծերի վրա՝ ուսանողները կստեղծեն խաղեր, կգրեն տարբեր ծրագրեր և կստեղծեն հավելվածներ:



Էլեկտրոնիկայի հիմունքներ

Ծրագրավորմանը զուգահեռ ուսանողները կսովորեն էլեկտրոնիկայի հիմունքները։ Ուսանողները կծանոթանան էլեկտրոնիկայի հիմնական բաղադրիչների հետ, ինչպիսիքն են ռեզիստորները, կոնդենսատորները, տրանզիստորները միկրոկոնտրոլերները և այլն... Ուսանողները կաշխատեն տարբեր նախագծերի վրա, ինչպիսիք են սխեմաների ստեղծումը և սենսորների և շարժիչների հետ աշխատանքը: Ուսանողները կծանոթանան էլեկտրոնային սխեմաների շահագործման սկզբունքներին և իրական սարքերում դրանց կիրառման հետ:



Ռոբոտաշինություն

Ուսանողները հնարավորություն կունենան ստեղծել մի քանի ռոբոտ՝ օգտագործելով Arduino հարթակը։ Դասսընթացը ներառում են ռոբոտների կառուցում և ծրագրավորում: Ռոբոտաշինության դաասընթացի ընթացքւոմ ուսանողները կսովորեն մեխանիկայի և ավտոմատացման հիմունքները՝ թույլ տալով նրանց հասկանալ, թե ինչպես են փոխազդում ծրագրային և ապարատային բաղադրիչները:



Այս դասընթացի ընթացքում ուսանողները ակտիվորեն կաշխատեն գործնական նախագծերի վրա, ինչը կօգնի նրանց ավելի խորը պատկերացում կազմել տեսական հիմքերի մասին և կիրառել դրանք գործնականում: Ինժեներություն 1-ը ուսանողներին կնախապատրաստի ճարտարագիտության և տեխնոլոգիաների հետագա ուսումնասիրությանը՝ զարգացնելով կարևոր հմտությունները ապագա նորարարական նախագծերի համար:


Դասընթացի Գրանցումը Բաց է


Մեկնարկ Մայիսի 20


Դասընթացի ամսեկան արժեքը կազմում է 40000 Դրամ





Անհատական առցանց ինժեներական դասընթաց

Դասընթացի ընթացքում ուսանողները սովորում և ծանոթանում են Python ծրագրավորման լեզվի նոր գրադարանների կիրառությանը, ձեռք են բերում software և hardware engineering ոլորտների համար անհրաժեշտ մաթեմատիկայի և ֆիզիկայի հիմնային գիտելիքներ: Մինչ դասընթացի ավարտը երեխաները կիրառում են իրենց ձեռք բերված գիտելիքները հետաքրքիր նախագծերում։


Դասընթացի մեկ այլ կարևոր մաս է կազմում արհեստական բանականության հիմքերի ուսումնասիրությունը։ Ուսանողները ծանոթանում են AI գործիքների աշխատանքի սկզբունքներին, ուսումնասիրում են LLM-ները (Large Language Models) և սովորում են, թե ինչպես է կարելի Python-ի միջոցով ինտեգրել տարբեր AI մոդելներ նախագծերի մեջ։


Քանի որ դասընթացը անհատական է, ուսուցման ծրագիրը կարող է հարմարեցվել յուրաքանչյուր ուսանողի գիտելիքների մակարդակին, հետաքրքրություններին և նպատակներին։ Սա օգնում է ավելի արագ առաջընթաց գրանցել, զարգացնել տրամաբանական մտածողությունը, ինժեներական մոտեցումը և իրական խնդիրներ լուծելու հմտությունները։


Դասընթացը տևում է 6 ամիս:
Շաբաթական 2 դաս:
Դասի տևողություն 1 ժամ 30 րոպե




Անհատական առցանց դասընթացի ամսեկան արժեքը՝ 110 000 դրամ

Ամբողջ դասընթացի (բոլոր 6 ամիսների) մեկանգամյա կանխավճարային վճարման դեպքում կգործի 10% զեղչ ամբողջ դասընթացի ընթացքի համար (99000 դրամ ամսեկան)






Այլ Դասընթացներ


Ինժեներություն JR

Այս դասընթացի ընթացքում երեխաները կծանոէանան ինժեներության (էլեկտրոնիկայի, ծրագրավորման, ռոբոտաշինութան և ֆիզիկայի) հիմունքներին։ Երեխաները կստեղծեն նրանց առջին հավելվածները և ռոբոտները

AI

Այս Դասընթացի նախատեսված է այն, պատանիների համար, որոնք նախընտրում են online ուսուցումը։ Դասընթացի ընթացքում ուսանողները կստեղծեն հավելվածներ խաղեր ինչը թույլ կտա նրանց հետագայում խորանալ ինժեներության ոլորտում

Գրանցվել

Գրանցվելու համար ուղարկեք ձեր անձնական տվյալները մեր Էլ. հասցեյին կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով

Phone

+37493449929